Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Քա­ղաքն ա­սես սգո սրահ լի­նի

Քա­ղաքն ա­սես սգո սրահ լի­նի
13.12.2019 | 00:54
Դուրս ես գա­լիս փո­ղոց, որ կողմդ նա­յում ես՝ մո­րու­քա­վոր­ներ են։ Ա­սել, թե տհաճ է հա­մա­տա­րած բեղ-մո­րուք­նե­րի այս «տե­սա­րա­նը», նույնն է, թե ո­չինչ չա­սել։ Այս հար­ցին պետք է լու­ծում տր­վի։ Ես ու­նեմ ե­րեք տղա, օ­րի­նա­վոր մար­դիկ են, պե­տու­թյանն ու հա­սա­րա­կու­թյանն օգ­տա­կար, բայց նրանց մտ­քով չի էլ ան­ցել մո­րուք պա­հել։ Դա ի՞նչ նո­րաձևու­թյուն է և, վեր­ջա­պես, ինչ­քա՞ն պետք է ձգ­վի։ Հա­մա­տա­րած սուգ լի­նի կար­ծես։ Ես, որ­պես մայր, որ­պես ման­կա­վարժ-հո­գե­բան, կար­ծում եմ, որ պետք է ար­գե­լել այս տես­քով ու­սա­նող­նե­րին ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­ներ մտ­նել, աշ­խա­տան­քի գնալ, տո­նախմ­բու­թյուն­նե­րի մաս­նակ­ցել, մի­ջո­ցա­ռում­նե­րի ներ­կա լի­նել։ Մթ­նո­լոր­տը դառ­նում է մռայլ, ո­չինչ չա­սող, ազ­դում է մարդ­կանց տրա­մադ­րու­թյան վրա՝ ձևա­վո­րե­լով հա­մար­ժեք մտա­ծե­լա­կերպ։ Ես շփ­վում եմ մարդ­կանց հետ, և սա միայն իմ կար­ծի­քը չէ։ Երբ չորս կողմդ մո­րու­քա­վոր­ներ են, ան­կախ քեզ­նից տխ­րում ես, քա­ղաքն ա­սես սգո սրահ լի­նի։ 
Սի­րե­լի մո­րու­քա­վոր­ներ, սափր­վեք և մեզ տհա­ճու­թյուն մի պատ­ճա­ռեք։ Մե­կը պետք է լի­նի, որ վերջ տա այս վայ թրա­շա­մո­լու­թյա­նը։
Լա­րի­սա ՄԻ­ՆԱ­ՍՅԱՆ
Երևան
Դիտվել է՝ 3828

Մեկնաբանություններ